Հայերեն   English   Русский  

Խտացրած կաթով կոնֆետներ


  
դիտումներ: 2126

Բաղադրությունը

300 գ խտ.կաթ, 2 ճ/գդալ կարագ, 300 գ կոկոսի քերած միջուկ (վաճառվում է), 50 գ նուշ ` միջուկի համար:

Պատրաստման եղանակը

Խտացրած կաթը դատարկել հաստ տակ ունեցող ամանի մեջ, ավելացնել կարագը, դնել մարմանդ կրակի վրա ու անընդհատ խառնելով եփել այնքան, որ կարագը հալչի: Կրակից վերցնել, մեջը լցնել կոկոսի փաթիլներ ու խառնել, ապա դնել սառնարանը ողջ գիշեր: Առավոտյան սառեցված զանգվածից ոչ մեծ գնդեր ձևավորել, լցոնել նուշով, ապա գունդը թաթախել կոկոսի փաթիլների մեջ:

Ի դեպ, գնդերի մեջ կարելի է նաև չիր կամ չամիչ դնել: Իսկ կոկոսի փաթիլների փոխարեն կարելի է օգտագործել մանրացրած վաֆլի:

Բարի ախորժակ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: