Հայերեն   English   Русский  

Երեւանում 71 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել


  
դիտումներ: 412

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 30-ին, ժամը 21:26-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

արզվել է, որ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 71 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի (վարորդ Մ. Պ.) եւ «Honda Ellison» մակնիշի (վարորդ Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւոր Հ. Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: