Հայերեն   English   Русский  

Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է երկարաժամկետ վարչապետի պաշտոնում մնալ


  
դիտումներ: 997

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է իր պաշտոնում երկարաժամկետ մնալու մտադրության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Իմ ապագայի վերաբերյալ բազմաթիվ ենթադրություններ կան, սակայն դրանք բոլորը անհիմն են` ես մտադիր եմ վարչապետի պաշտոնում երկար ժամկետով մնալ», - հայտարարել է Թերեզա Մեյը ITV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

Վարչապետը նաև ընդգծել է, որ ինքն այն անձը չէ, ով հեշտությամբ ընկճվում է բարդություններից:

Հուլիսին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամների մեծամասնությունը ենթադրում են, որ բրեքսիթի գործերով նախարար Դևիդ Դևիսը խմբակցության ղեկավարի պաշտոնում լավագույն թեկնածուն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: