Հայերեն   English   Русский  

Ապակե տարաները մանրէազերծելու ամենահեշտ ձևը


  
դիտումներ: 4655

Պահածոների սեզոնն է: Մասնագետները խորհուրդ են տալիս տնային պայմաններում պահածոներ պատրաստել միայն տարաները պատշաճ մանրէազերծելու դեպքում:

Մանրէազերծելու ամենահեշտ ճանապարհը դրանք ջեռոցում դնելն է: Ձևամանի վրա անհրաժեշտ է մաքուր թխման թուղթ փռել և վրան դնելտարրաները, կափարիչներն ու ռեզինները: Տարաները կարելի է թաց դնել: Ձևամանը դրեք տաքացրած ջեռոցի մեջ այնպես, որ տարաների մեծ մասը հետևում հայտնվեն:

Եթե պատրաստվում եք մուրաբա փակել, ապա ջեռոցի ջերմաստիճանը 90–95 աստիճանի վրա դրեք, իսկ եթե թթու եք փակելու, ապա100–110 աստիճան: Տարաները ջեռոցում պահեք 25-30 րոպե:

Կարևոր է, որ դրանից երկար չպահեք. հակառակ դեպքում կկոտրվեն:

Ախտահանելուց հետո դրանք շուռ տվեք կափարիչը դեպի ներքև, որպեսզի մշակումից հետո մեջը բան չընկնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: