Հայերեն   English   Русский  

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Ռումինիայում է


  
դիտումներ: 149

Օգոստոսի 31-ին՝ Երևանի ժամանակով 11:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ: Մեր թիմը հանգրվանել է Բուխարեստի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում:

Օգոստոսի 31-ին՝ տեղական ժամանակով 19:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30)՝ «Արենա Նացիոնալա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին)՝ «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: