Հայերեն   English   Русский  

Փաստաբանին սպառնալիքներ պարունակող նամակ ուղարկելու դեպքով գործի քննությունը կիրականացնի Քննչական կոմիտեն


  
դիտումներ: 3467

Փաստաբան Արայիկ Պապիկյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ուղարկելու գործի քննությունը կիրականացնի ՀՀ Քննչական կոմիտեն: Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ փաստաբան Արայիկ Պապիկյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու կամ մասնագիտական գործունեության հետ կապված սպառնալիքների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ այն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Գործի քննությունը կիրականացվի Վաղարշապատի քննչական բաժնում:

Հիշեցնենք, որ փաստաբանի հայտարարության համաձայն՝ իրեն հայհոյախառն նամակներ, սպառնալիքներ, ինչպես նաեւ իր մասնագիտական գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հաղորդագրություններ է ստացել ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: