Հայերեն   English   Русский  

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին բարի երթ մաղթեցին հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը և Արմեն Մուրադյանը


  
դիտումներ: 2833

Այսօր սկսվում է սպասումներով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու կարևոր մի շրջափուլ:

Գիտելիքի և կրթության ձգտումը հայի ազգային բնավորության բաղկացուցիչն է, երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը: Բանիմաց ու բարեխիղճ մասնագետը յուրաքանչյուր պետության հարստությունն է և առհասարակ պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է:

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին բարի երթ մաղթեցին հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Գևորգյանը, ով տարիներ շարունակ կրթված սերունդներ է ճանապարհում դեպի կյանք և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանք մաղթեցին բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց անչափ շնորհակալ աշխատանքում:

«Հերացի» ավագդպրոցումքիմիայիառաջինդասըվարեցպրոֆեսորԱրմենՄուրադյանը:

Այսօր մարդաշատ էին նաև ԵՊԲՀ-ի բոլոր մասնաշենքերը: Ընդհանուր բժշկության,Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին ձևավորված ավանդույթի համաձայն դիմավորեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները:

ԵՊԲՀ ռեկտորը՝ դիմելով ապագա բժիշկների նոր սերնդին ընդգծեց, որ այսօրվանից իրենք պատասխանատվություն են կրելու ոչ միայն իրենց հեռանկարների, այլև մարդկանց առողջության համար:

Բժշկական համալսարանը 100 տարվա պատմություն ունեցող մի կրթական հաստատություն է, որն արդեն գրեթե մեկ դար ապահովում է մեր ժողովրդի առողջությունը:

«Իհարկե, բժշկին հիշում են այն պահին, երբ խնդիր կա, սակայն առողջապահության հիմքում բնակչության առողջության պահպանումն է»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ բուհի ամենամեծ հպարտությունը Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում հաջողությամբ մասնագիտական գործունեություն իրականացնող շրջանավարտներն են:

Նա կոչ արեց ապագա բժիշկներին ակտիվ մասնակիցը դառնալ պատմությունը կերտելու գործընթացին և արժանի լինել ԵՊԲՀ ուսանողի և հետագայում բժշկի բարձր կոչմանը:

Արմեն Մուրադյանն ընդգծեց նաև, որ բոլոր ժամանակներում սպիտակ խալաթը յուրաքանչյուր բժշկի համար ամենացանկալի հագուստը պետք է լինի:

Նա բոլորաշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, ծնողներինխաղաղություն,նորանորհաջողություններիուհաղթանակներիբերկրանք մաղթեց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: