Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ավտոբուսը կանգնեցնելու և նամազ անելու համար վարորդը տուգանվել է


  
դիտումներ: 1117

Ստամբուլի Շիշլի թաղամասում երթևեկություն իրականացնող հասարակական տրանսպորտի վարորդը դրամական տույժի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը:

Հասարակական տրանսպորտի վարորդը օգոստոսի 10-ին ուղևորության ընթացքում,առանց ուղևորներին որևէ բացատրություն տալու,կանգնեցրել է ավտոբուսը և ավտոբուսի դռան առջև նամազ (աղոթք) արել: Ուղևորների մի մասը դժգոհել է ճանապարհի կեսին գրանցված այդ միջադեպից, մինչդեռ վարորդը, չարձագանքելով նրանց զայրույթին, վերադարձել է ավտոբուս և շարունակել ճանապարհը:

Ըստ կայքի` ուղևորներից Օնուր Ջինգիլը բողոք է ներկայացրել Ստամբուլի քաղաքապետարան, որի բողոքին ի պատասխան` ավտոբուսի վարորդը տուգանվել է 200 տոմսի գումարի չափով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: