Հայերեն   English   Русский  

​Մերկելն ու Մակրոնը հայտարարել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտության մասին


  
դիտումներ: 1052

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են հերթական միջուկային փորձարկումից հետո Հյուսիսային Կորեայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտության մասին:

՛՛Թե Մակրոնը, թե Մերկելը դատապարտում են Հյուսիսային Կորեայում վերջին միջուկային փորձարկումը: Փհենյանի իշխանությունների այս վերջին սադրանքը նոր որակի է հասել: Նախագահն ու կանցլերը կողմ են արտահայտվել պատժամիջոցների խստացմանը՛՛,-ասել են Կանցլերի մամուլ ծառայությունից:

Հյուսիսային Կորեան կիրակի օրը հայտարարել է, որ ջրածնային ռումբի հաջող փորձարկում է անցկացրել:Խոսքը ջրածնային մարտալիցքի փորձարկման մասին է, որը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների լիցքավորման համար:

Հրամանն արձակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Յանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: