Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի անտառում բռնկված հրդեհը մոտենում է բնակավայրերին


  
դիտումներ: 433

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Աբլըխ գյուղի մոտակայքում գտնվող «Բում» անտառատնտեսությունում բռնկված հրդեհի մակերեսն ընդլայնվել է Գաբալիի շրջանում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, հրդեհի մարման աշխատանքներին խոչընդոտում են բարձրադիր լեռնային տեղանքն ու քամոտ եղանակը:

Ադրբեջանի բնապահպանության նախարարությունից հայտնել են, որ չնայած հանքարդյունաբերական գոտիների ստեղծմանը՝ ուժեղ քամու արդունքում կրակի բոցերը տարածվել են վերանշյալ անտառատնտեսության այլ տարածքներում՝ Դանդըգ և Սուլգուջա գյուղերի ուղղությամբ:

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ավիացիայի միջոցներ: Միևնույն ժամանակ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են Բնապահպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության մոտ 500 աշխատակիցներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: