Հայերեն   English   Русский  

«Հարվի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը 60-ի է հասել


  
դիտումներ: 814

Միացյալ Նահանգներում «Հարվի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը 60-ի է հասել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Տեխաս նահանգի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր փոթորկի հետևանքով 47 զոհերի մասին:

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտը հայտարարել է, որ «Հարվի» փոթորկի հասցրած վնասները կարող են մինչև 150-180 միլիարդ դոլարի հասնել:

«Հարվին» Միացյալ Նահանգներում վերջին տասներկու տարիների ընթացքում մոլեգնած փոթորիկներից ամենաավերիչն է դարձել:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղում վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Տեխաս էին մեկնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: