Հայերեն   English   Русский  

ՀՀ կառավարությունը ով՝ սաղ, ով՝ մեռած թեզն է աշխատեցում


  
դիտումներ: 3399

Ուշադիր կարդացել եմ ՀՀ կառավարության 2017-2022թ.թ. ծրագիրը, որտեղ 90-րդ էջից սկսվում է <Կրթություն և Գիտություն> վերնագիրը: Սկսվում է այսպես.<ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիներին գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝

Նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝ 1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից սկսած ներդնել նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին, գյուղական և սահմանամերձ համայնքներին. 2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել, 2019-2021 թվականների ընթացքում ներդնել նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ. 3) մինչև 2018 թվականի ավարտը վերանայել և ներդնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը:>

Թեև կառավարության ծրագրի <այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ> բառերի տակ դրված գաղափարն արդեն ներդրված են Հայաստանի որոշ գյուղերում, բայց գոնե՝ կան ու կարևոր են, ու ըստ ծրագրի, դրանք պետք է ամբողջ հանրապետությունում իրականանան մինչև 2017-ի ավարտը, այնինչ այս տարվա՝ 2017թ. կառավարության տարեկան ծրագրով նման ոչինչ նախատեսված չի ու նախադպրոցական կրթության համար ընդհանրապես ոչինչ նախատեսված չի, բառն անգամ չկա: Ահա թե ինչպես են գրվում կառավարության տարեկան, հնգամյա ծրագրերը, մեկը մյուսի հետ կապ չունեցող:

Էլ չեմ ասում ԿԳ նախարարի հայտնած նորությունը <Կրթության զարգացման 2017-2030թ.թ. ծրագիր> օրենքի մասին, որի ժամկետը հաստատ միայն մի բան է հուշում՝ թե ինչպես են այսօրվա գործող բոլոր պաշտոնյաները հաջորդ 13 տարում փախնելու պատասխանատվությունից: Ո՞վ է հիշելու կամ մինչև 2013թ.-ը ով՝ սաղ, ով՝ մեռած թեզն է աշխատելու ու չեն անհանգստանում, որ իրենք պարզապես ջայլամի քաղաքականություն են վարում:

Ուզում եմ նաև մեր հասարակությանն ասել մի տխուր փաստի մասին: 2005 թվականին ընդունված <Նախադպրոցական կրթության մասին> ՀՀ օրենքով սահմանված էր. <Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից>: Հազիվ մի լավ կետ էին գրել, այն էլ մինչև 2013 թվականն առանց կիրառելու, 2013-ին ընդունված օրենքով այս կետն ուժը կորցրած է ճանաչվել: 2005 –ին ընդունված <Նախադպրոցական կրթության մասին> օրենքի միակ փոփոխությամբ ՀՀ կառավարությունը հերթական անգամ նվաստացրեց նախադպրոցական կրթության մանկավարժներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: