Հայերեն   English   Русский  

Սերգեյ Ռյաբկովը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 2319

Մոսկվան անհանգստացած է միջազգային ասպարեզում աճող բախումների պատճառով և տեսնում է այն միտումները, որոնք մտահոգություն են առաջացնում: RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Աշխարհում աճում է հակամարտությունների հակվածությունը, իսկ միջազգային գործընթացների անկանխատեսելիություննն ավելացել է: Մեր գնահատականներով, դա կապված է նախկին միաբևեռ աշխարհակարգի ապամոնտաժման հետ: Իսկ թե ինչ դրան փոխարինելու կգա, դժվար է ասել», - հայտարարել է Ռյաբկովը:

Նա ընդգծել է, որ Ռուսասատնում համոզված են, որ «աշխարհը շարժվում է բազմակենտրոն, բազմաբևեռ ուղղությամբ, և դա ոչ բոլորին է դուր գալիս՝ հատկապես, այսպես կոչված պատմական Արեւմուտքում»:

«Հետևաբար, վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մի ամբողջ շարք, որոնց հանգամանքները հանգեցրեցին օրինակ Մերձավոր Արեւելքում շատ բարդ, ծանր, բազմաշերտ գործընթացների, հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ պատմական Արևմուտքը, այդ թվում` Միացյալ Նահանգները, պատրաստ չէ համակերպվել աշխարհում համընդհանուր տիրապետության իրենց դարաշրջանի ավարտի հետ», - ընդգծել է ռուս դիվանագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: