Հայերեն   English   Русский  

Պուտինը՝ Թրամփից հիասթափվելու մասին


  
դիտումներ: 2210

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում պատասխանել է լրագրողի հնչեցրած այն հարցին, թե արդյոք հիասթափված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչ վերաբերում է հիասթափությանը․․․ ձեր հարցը շատ միամիտ է հնչում: Չէ որ նա իմ հարսնացուն չէ, և ոչ էլ ես եմ նրա հարսնացուն կամ փեսացուն: Մենք պետական գործունեությամբ ենք զբաղված, իսկ յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի», - հայտարարել է Պուտինը:

Պուտինը նաև ընդգծել է, որ յուրաքանչյուր առաջնորդ իր գործունեության ընթացքում առաջնորդվում է սեփական երկրի ազգային շահերով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: