Հայերեն   English   Русский  

Բյուրականի բուսածածկ տարածքում հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ


  
դիտումներ: 1092

Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Ժամը 18:41-ին և 19:42-ին ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: