Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 2517

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը: Համապատասխան հայտարարությամբ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Պարոն Մուն Ժչե Ինին հաստատել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը` մենք չենք ճանաչում Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը», - ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

«Կորեական թերակղզու խնդիրը միայն պատժամիջոցներով և ճնշումով հնարավոր չէ լուծել: Պետք չէ էմոցիաներին տրվել», - հայտարարել է Պուտինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: