Հայերեն   English   Русский  

«Կյանքս այլ կերպ կընթանար, եթե կողքիս չլիներ...». Սիրուշո


  
դիտումներ: 1451

Սիրուշոն Instagram-ում լուսանկար է տեղադրել կանադահայ մանկավարժ, բարերար Արփի Մերասի մասին՝ անդրադառնալով Կանադայի հայկական մանկապարտեզում անցկացրած տարիներին.

«Կանադահայ բարերար Արփի Մերաս... Ինձ հանդիպած ամենադրական և ուժեղ մարդկանցից, ով միշտ պատրաստ է օգնության հասնել մարդկանց, ինչպես 1988 թվականի երկրաշարժից տուժած մի խումբ երեխաներին տեղափոխեց Կանադա, որտեղ նրանք ստացան բժշկական օգնություն և ուսում։ Տորոնտոյում 1974 թվականին հիմնեց ամենահեղինակավոր կրթօջախներից մեկը, որտեղ սովորել են տարբեր ազգությունների հազարավոր երեխաներ, որոնց մինչ օրս էլ պարտադիր դասավանդվում է նաև հայկական պատմություն, երաժշտություն և պար։ Նրա շնորհիվ են նաև Կանադայում ապրող հայերի սերունդները տարիներ շարունակ պահպանել հայկական մշակույթը, լեզուն և ոգին։Նա իմ կյանքում նույնպես մեծ դեր ունի. նա ինձ համար պահապան հրեշտակ եղավ, երբ ես դրա կարիքը շատ ունեի։ Համոզված եմ, որ կյանքս այլ կերպ կընթանար, եթե կողքիս չլիներ նման բարի, ազնիվ և ուժեղ հայ ՄԱՐԴ!
Հավերժ շնորհակալ եմ...»,- գրել է Սիրուշոն և տեղադրել տեսանյութ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: