Հայերեն   English   Русский  

Թիլերսոնը Վաշինգթոնում «վատ շրջապատում» է հայտնվել. Պուտին


  
դիտումներ: 1968

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորում-2017-ի ընթացքում հայտարարել է, որ ExxonMobil նավթային ընկերության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնը Վաշինգթոնում «վատ շրջապատում» է հայտնվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Նա, ամենայն հավանակությամբ, վատ շրջապատում է հայտնվել և այլ կողմ է հեռավարում: Սակայն հույս ունեմ, որ համագործակցության, ընկերության և փոխգործակցության քամին նրան ճիշտ ուղով կտանի», - հայտարարել է Պուտինը:

Պուտինի խոսքով` չնայած դիվանագիտական ճամբարում առկա բոլոր բարդություններին` Ռուսաստանը շարունակում է շփումն ամերիկյան ընկերությունների հետ, որոնց թվում նաև ExxonMobil-ի հետ, որը նախկինում գլխավորել է Պետդեպարտամենտի ներկայիս ղեկավարը:

«Չնայած այն հանգամանքին, որ Թիլերսոնը խուզարկություն է կազմակերպում մեր դիվանագիտական հաստատություններում, մենք ընթացիկ ճգնաժամային խնդիրները լուծում ենք նրա նախկին ընկերության հետ», -ընդգծել է Պուտինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: