Հայերեն   English   Русский  

Դոնալդ և Մելանիա Թրամփները 1 միլիոն դոլար են նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածներին


  
դիտումներ: 813

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը մեկ միլիոն դոլար են նվիրաբերել «Հարվի» փոթորկից տուժածներին: Գրում է Russian.rt.com-ը:

Տարածված հաղորդագրության համաձայն` ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը մեկ միլիոն դոլար նվիրաբերել են «Հարվի» փոթորկի հասցրած վնասները վերացնելու համար:

Հիշեցնենք, որ այդ նվիրատվությունների համար 12 կազմակերպություն է հիմնվել:

Ինչպես հայտնի է, 300 հազար դոլարից ավել նվիրատվությունները կտրամադրվեն Փրկության բանակին և Կարմիր խաչին:

«Հարվի» փոթորիկը Տեխասում մոլեգնեց օգոստոսի 26-ի գիշերը: Վերջին տվյալներով` փոթորկի հետևանքով զոհերի թիվը 70-ի է հասել: «Հարվին» վերջին 12 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների տարածքում մոլեգնած ամենաավերիչ փոթորիկն է դարձել:

2005թ. Միացյալ Նահանգներում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը գրեթե ամբողջությամբ հեղեղեց Լուիզիանա նահանգում գտնվող Նոր Օռլեանի տարածքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: