Հայերեն   English   Русский  

Վրաստանում հայկական ավտոբուսի վթարից մահացել է հայ կինն ու նրա 7-ամյա որդին. նոր մանրամասներ


  
դիտումներ: 2461

Հայտնի է Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի ինքնությունը:

03:30-ի սահմաններում ՌԴ պետհամարանիշներով «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան, որի վարորդը եղել է 27-ամյա Ռոման Հայրապետյանը, դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ՀՀ պետական համարանիշներով ավտոբուսին, որի վարորդը Սամվել Մկրտչյանն է: Վթարի հետեւանքով զոհվել են «Մերսեդեսի» ուղեւորներ, Լուսինե Մինասյանն ու 7-ամյա Մաքսիմը, նրանք մայր ու որդի են:

Մեքենայի վարորդը, ուղեւորներ 12-ամյա Անուշն ու 24-ամյա Ալինա Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: