Հայերեն   English   Русский  

Ռեժիսոր Վահե Գեւորգյանցը առաջադրվելու է որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու


  
դիտումներ: 2690

Կինեմատոգրաֆիստների միության անդամ Վահե Գեւորգյանցը գրում է.

«Ինչպես գիտեք, հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահեթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Անչափ սիրելով կինոն, արժեքավորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման գործում, մ եծ ցանկություն ունենալով նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում, ես որոշում եմ կայացրել առաջադրվել որպես Կինեմատոգրաֆիստների Միության նախագահի թեկնածու: Ունեմ միության բնականոն գործունեության եւ զարգացման հստակ ծրագրեր, կամք, համախոհներ, եւ վստահ եմ, որ կարող եմ իրականացնել մշակված եւ միության կողմից հավանության արժանացած իրական ծրագրերը:

Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր եւ կայացած կինոգործիչներ են եւ արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Վստահեցնում եմ նաեւ, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատեգրաֆիստների միությունում ի շահ հայկական կինոյի եւ միության բոլոր անդամների»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: