Հայերեն   English   Русский  

​«Մարմարյա» թխվածքաբլիթ


  
դիտումներ: 4196

Արագ պատրաստվող, անմոռանալի համով այս թխվածքաբլիթի բաղադրատոմսը հաստատ տեղ կգտնի ձեր բաղադրագրքում:

Կարելի է պատրաստել ինչպես վանիլահամ, այնպես էլ շոկոլադե թխվածքաբլիթներ: Պատրաստման տևողությունը 30 րոպե է:

Բաղադրությունը

2,1/4 բաժակ կամ 320 գ ալյուր

1/2 թեյի գդալ աղ

230 գ կարագ

3/4 բաժակ կամ 150 գ շաքարավազ

1/2 բաժակ կամ 60 գ շաքարափոշի

2 ձվի դեղնուց

վանիլին:

Պատրաստումը

Փափկացրած կարագը, շաքարավազն ու շաքարափոշին հարել այնքան, որ կրեմանման զանգված ստացվի, ավելացնել դեղնուցն ու վանիլինը և հարել: Ապա` աղն ու ալյուրն ավելացնել հիմնական զանգվածին ու հարել:

Խմորը բաժանել 2 հավասար մասի ու երշիկի նման` 15 սմ երկարությամբ ու 5 սմ լայնությամբ շերտեր ձևավորել, ապա դրանք սննդային թաղանթով փաթաթել ու դնել սառնարանը 2 ժամից մինչև 3 օր ժամանակով:

Դրանից հետո սառնարանից հանել ու 1 սմ լայնությամբ շերտերով կտրատել ու թխել 160 աստիճան տաքացված փռի մեջ՝ 15 րոպե:

Շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստելու համար խմորի կեսին ավելացնել շաքարափոշի, իսկ մյուս կեսին` շաքարափոշու փոխարեն` կակաո: Մարմարյա զարդապատկերի համար երկու գույնի «երշիկները» զգուշորեն միահյուսել ու դրանից շերտեր կտրատել:

Անուշ լինի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: