Հայերեն   English   Русский  

«Վեոլիա ջուր»-ն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 14,3 դրամով, բայց դրա համար փաստացի հիմքեր չունի


  
դիտումներ: 960

Օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ընկերությունը» ջրի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 14,3 դրամով, ինչի արդյունքում այն կկազմի 194,3 դրամ:

Սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում «Ժողովրդի ձայն» ՀԿ անդամներ՝ Արման Ղուկասյանն և Ծովինար Կոստանյանն, կոչ արեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարելընկերությանհայտը, իսկպատկանմարմիններին՝աուդիտանցկացնել, քանիորվստահեն՝չարաշահումներկհայտնաբերենընկերությունում: Իրենց կարծիքով, «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ կերպով չի իրականացնում իր պարտականությունները և անարդյունավետ է կառավարում Հայաստանիջրիպաշարները:

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկարության պարզաբանումների, սակագնի վրա ազդող գործոններից մեկը` մանրածախ ջրամատակարարման ծավալն է, 2-րդը` էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը և 3-րդ` սղաճը: Ըստ փորձագետների, այսփաստարկները, որոնքներկայացնում էընկերությունըջրի սակագինը թանկացմանհամար, հիմնավոր չեն:

Բանախոսներից Արման Ղուկասյանը իր խոսքում նշեց. «Մենք համարում ենք «Վեոլիա Ջուր» ընկարության մտադրությունը ջրի սակագինը բարձրացնել անհիմն: Համաձայն ՀՀ Կառավարության կնքած պայմանագրի որոշ կետերի, այդ ընկերությունը իր վրա ստանձնել է պատասխանատվություն ջրի մատակարարաման համակարգի աշխատանքները բարելավվելու, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների միջոցով, ինչը պետք է նպաստեր ջրի սակագնի նվազեցմանը: Միայն 2017 թվականի ընթացքում ջրի սակագինը արդեն երկրորդ անգամ է բարձրանալու, ինչը անթույլատրելի է: Մենք կոչ ենք անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չբավարարել «Վեոլիա Ջուր» ընկերության հայտը, իսկ ՀՀ իշխանություններին անցկացնել աուդիտ այդ ընկերությունում:»

Ըստ մեկ այլ բանախոս Ծովինար Կոստանյանի, «Վեոլիա Ջուր» ընկարությունը փաստացի հիմքեր չունի ջրի սակագինը բարձրացնելու համար. «Ընկերության պատճառաբանումներից մեկը կարող է լինել գնաճը, բայց ըստ պաշտոնական տվյալների 2017 թվականիիառաջինվեցամսվակտրվածքովգնաճըեղելէշատչնչին՝ 0,5-0,9 տոկոս, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատրաստվում ջրի սակագինը բարձրացնել 8 տոկոսով: Ինչ վերաբերվում է ջրի սպառմաննվազմանը, ապա ԱՎԾ-ի տվյալներին համապատասխան, ջրիսպառումըայստարիավելացելէ 1,2 տոկոսով: Պայմանագրի այս կետը նույնպես չի կարող հանդիսանալ հիմք ջրի սակագնի բարձրացման համար:»

Բանախոսները զարմանալի են համարում, որ մինչ օրս ընդդիմություննայսհարցըառաջչիքաշել: Տպավորություննայնէ,որկարծեսհրահանգելեննրանցայդխնդրին չանդրադառնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: