Հայերեն   English   Русский  

​Ճապոնիայում 300 ուղևորներով գնացքը ձնե թակարդի մեջ է հայտնվել


  
դիտումներ: 1033

Ճապոնիայի հյուսիս-արևելքում ձնե թակարդի մեջ է հայտնվել ուղևորատար արագընթաց գնացքը` 300 ուղևորով: Յամահատա քաղաքից Սենդայ նավահանգիստ ուղևորված գնացքը ձնամրրկի հետևանքով վնասված հոսանքալարերի պատճառով հայտնվել է ձնե թակարդի մեջ:

Դեռևս ուղևորներին չի հաջողվում տարհանել, քանի որ ճեպագնացքը լեռնային տեղանքում է կանգ առել, որը ավտոճանապարհներից հեռու է : Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ներկայում Ճապոնիայի հյուսիսում ձյան առատ տեղումներ են ու փոթորիկներ, որոնք խափանում են տրանսպորտի աշխատանքը: Քամու արագությունը հասնում է 30մ/վրկ-ի, իսկ ալիքների բարձրությունը` 7 մ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: