Հայերեն   English   Русский  

ԻՊ-ն Արևմուտքում նոր ահաբեկչություններ է նախապատրաստում. ԶԼՄ


  
դիտումներ: 1117

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները մտադիր են Իրաքում և Սիրիայում կրած պարտությունների պատճառով ահաբեկչությունների շարք իրականացնել արևմտյան երկրներում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը` հղում անելով քրդական հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանիին:

«Մենք Արևմուտքում ավելի շատ հարձակումների ականատես կլինենք, որոնց նպատակն ահաբեկիչների մարտական ոգին բարձրացնելն է, որոնք ծանր կորուստներ են ունեցել», - հայտարարել է Թալաբանին:

Նրա խոսքով` ահաբեկիչները «խելացի հարձակումներ» են նախապատարստում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԻՊ-ը փորձել է ահաբեկչություններ կատարելու համար բրիտանացի լրագրողի հավաքագրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: