Հայերեն   English   Русский  

Թրամփին քննադատելով` Շուլցը փորձում է բարձրացնել սեփական վարկանիշը


  
դիտումներ: 1342

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից դաշնային կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չափազանց երկար զբաղեցրեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը: Գրում է Vesti.ru-ն:

Zeit Magazin պարբերականի հարցին պատասխանելով, թե որքան երկար Թրամփը կարող է պահպանել իշխանությունը` Մարտին Շուլցը հայտարարել է, որ իր կարծիքով Թրամփն արդեն շատ երկար ժամանակ է պաշտոնավարում:

Շուլցը եվրոպացիներին կոչ է արել չենթարկվել Դոնալդ Թրամփի քաղաքական տրամաբանությանը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` նա բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի նախագահին և վերջնիս վարած քաղաքականությունը բացասական գնահատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: