Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն պատրաստ է արագացնել Brexit-ի շուրջ բանակցությունները


  
դիտումներ: 1534

«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ` Brexit-ի շուրջ բանակցություններում Եվրոպական միության համակարգող Միշել Բերնյեն հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է արագացնել Մեծ Բրիտանիայից առանձնանալու բանակցությունները: Գրում է Gazeta.ru-ն:

«Ես պատրաստ եմ արագացնել և բանակցությունների ռիթմն ավելի ինտենսիվ դարձնել», - հայտարարել է Բերնյեն:

Նա ընդգծել է, որ ժամանակը շատ արագ է թռչում և կողմերին անհրաժեշտ է պատրաստվել Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, որպեսզի խուսափենք բացասական հետևանքներից:

Ավելի վաղ Brexit-ի շուրջ բանակցություններում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Սաբինա Վեյանդը կասկած էր հայտնել, որ Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մեկնարկը ժամանակին կլինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: