Հայերեն   English   Русский  

ՌԴ-ի ռազմաօդային ուժերը Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի «պատերազմի նախարարին»


  
դիտումներ: 278

Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի իրականացրած ռմբակոծությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին:

Այդ մասին հաղորդագրություն տարածել է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Դեյր Էզ Զոր քաղաքում ռուսական ավիացիայի իրականացրած ճշգրիտ օդային հարվածի արդյունքում հրամանատարական շտաբ, կապի կենտրոն և ԻՊ-ի մոտ 40 զինյալներ են ոչնչացվել», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռմբակոծությունը օգնել է Սիրիայի կառավարական ուժերին խախտել ԻՊ-ի ահաբեկիչների պաշտպանությունը և պաշարել քաղաքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: