Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 357

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել երկրի բոլոր բնակիչներին, որոնք հայտնվել են «Իրմա» փոթորկի գոտում, հետևել տեղական և դաշնային իշխանությունների հրահանգներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր գտնվում են «Իրմա» փոթորկի ճանապարհին, հետևել տեղական և դաշնային իշխանությունների խորհուրդներին ու հրահանգներին», - համապատասխան գրառում ամերիկացի առաջնորդը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ամերիկյան Վիրջինյան կղզիներում արտակարգ դրություն էր հայտարարել Կարիբյան ծովում մոլեգնած «Իրմա» փոթորիկի պատճառով :

Նախօրեին նաև հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ փոթորիկների հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով հիմնադրամ են ստեղծել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: