Հայերեն   English   Русский  

​«Գրագիտությունն ազատություն է». Գրագիտության համաշխարհային օրն հենց այսօր է


  
դիտումներ: 3406

Օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել Է 1966 թվականին անգրագիտության վերացման վերաբերյալ կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, որը 1965 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Թեհրանում: Սեպտեմբերի 8-ն այդ խորհրդաժողովի հանդիսավոր բացման օրն էր:

«Գրագիտությունն ազատություն է». այդ հասկացության իմաստն այդպես են սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտավորապես 776 մլն չափահաս մարդ գրել ու կարդալ չգիտի, նրանց մեծ մասը կանայք են: Դպրոցական տարիքի 75 մլն երեխաներ զրկված են սովորելու հնարավորությունից:

Կազմակերպությունում կարծում են, որ գրագիտությունը կրթության ու շփման համալիր ու դինամիկ գործընթաց է եւ ժամանակակից հասարակության մեջ տարբեր լեզուներով ու տարբեր մշակույթներով ազատ հաղորդակցվելու տանող ճանապարհ:

Գրագիտության միջազգային օրը կոչված է ակտիվացնելու գրագիտության տարածման ուղղությամբ հասարակության ջանքերը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության գլխավոր ոլորտներից մեկն է: Այդ օրը շնորհվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակներ, նշում անգրագիտության դեմ պայքարի առավել արդյունավետ նախաձեռնությունները:

Խոսքը նախեւառաջ Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Չինաստանում իրացվող նախագծերի մասին է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: