Հայերեն   English   Русский  

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանն ու Հոու Յիֆանը պայքարը կշարունակեն թայ-բրեյքում


  
դիտումներ: 157

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր անցկացվեցին 1/32 եզրափակչի երկրորդ պարտիաները:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կրկին միավորը կիսեց Հոու Յիֆանի (Չինաստան) հետ: Հաշիվը հավասար է՝ 1:1:

Մրցակարգի համաձայն հաղթողը կորոշվի վաղը՝ թայ-բրեյքում:

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուէլ Սեւյանը եւս երկրորդ պարտիայում ոչ-ոքի արեց չինացի Լի Չաոյի հետ: Այստեղ նույնպես ամեն ինչ կորոշվի վաղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: