Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների միջամտությամբ քաղաքացին ստացել է 18 ամսվա կենսաթոշակը


  
դիտումներ: 5069

Երկրից բացակայելու հիմքով 18 ամսվա կենսաթոշակ չստացած քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Ուսումնասիրելով դիմումում առկա տվյալները` պարզվել է, որ քաղաքացին Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է, և դիմումը վերահասցեագրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին:

Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացու կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, քանի որ վերջինը 12 ամիս անընդմեջ չի ներկայացել գումարը ստանալու:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանին նախարարությունից տեղեկացրել են, որքաղաքացին դիմել է համապատասխան ստորաբաժանում և սեպտեմբեր ամսին կստանա չվճարված կենսաթոշակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: