Հայերեն   English   Русский  

Տիմոշենկոն պատրաստ է Լեհաստան մեկնել և օգնել Սահակաշվիլիին հատել Ուկրաինայի սահմանը


  
դիտումներ: 1193

Ուկրաինական «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին կմեկնի Լեհաստան , որպեսզի աջակցի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին, որը մտադիր է հատել Ուկրաինայի հետ սահմանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես պարտադիր անձամբ կաջակցեմ Միխայիլ Սահակաշվիլուն : Ես կմեկնեմ: Նա սեպտեմբերի 10-ին պարզապես պատրաստվում է խաղաղ գալ և մի նամակ ներկայացնել, որտեղ հիմքեր կան, որ նա իրավունք ունի Ուկրաինայում բնակվել , եթե նույնիսկ իրեն զրկել են քաղաքացիությունից», - ասել է Տիմոշենկոն է NewsOne-ի եթերում:

Քաղաքական գործիչը համոզված է, որ Սաակաշվիլին իրավունք ունի դատարան դիմել, որպեսզի ճշտի իրեն ուկրաինական քաղաքացիությունից զրկելու օրինականությունը:

«Դուք գիտեք, որ պարոն Սահակաշվիլին չի կարող հատել սահմանը և մուտք գործել Ուկրաինայի տարածք Այդիսկ պատճառով ես անպայման կաջակցեմ նրան այնտեղ, որտեղ էլ նա գտնվի: Նա կլինի Լեհաստանի տարածքում», - ասել է Տիմոշենկոն:

Ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: