Հայերեն   English   Русский  

Իսրայելի վարչապետի կնոջը կարող է մեղադրանք առաջադրվել.Դատախազ


  
դիտումներ: 640

Երուսաղեմ: Իսրայելի Գլխավոր դատախազ Ավիչայ Մանդլեբլիտը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջ՝ Սարա Նեթանյահուին նկատմամբ, հնարավոր է, մեղադրանք առաջադրվի հանրային միջոցների մսխման, խարդախության և վստահության չարաշահման համար:

Այսօր Իսրայելի գլխավոր դատախազի արած այդ հայտարարությունը, հնարավոր է, Սարա Նեթանյահուի նկատմամբ հետագա իրավական գործողությունների առաջին քայլը դառնա:

Սարա Նեթանյահուի նկատմամբ մեղադրանքը ուղղակի սպառնալիք չի դառնա ամուսնու՝ Բենյամին Նեթանյահուի համար, սակայն դա խայտառակ հարված կլինի մի վարչապետի համար, ով առանց այդ էլ անձնական և ֆինանսական հարցերի հետ կապված բազմաթիվ քրեական գործերի մեջ է ներգրավված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: