Հայերեն   English   Русский  

Պետք է տապալել գործող իշխանությունը. Զարուհի Փոստանջյան


  
դիտումներ: 1988

Այսօր ՀՀ քաղաքացիները բավականին խոցելի են և հնարավորություն չունեն անկախ գործելու: Բայց մենք գտնում ենք, որ բոլոր քաղաքացիները պետք է ներգրավված լինեն քաղաքական գործընթացներին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Մենք դա անելու ենք ուղիղ եթերների միջոցով: Դրա միջոցով փորձելու ենքմեր հանրությունը քաղաքականացնել և քաղաքական հայտը հղկել և ձևակերպել: Ոչ թե մի քաղաքական ուժ դա պետք է ներկայացնի, այլև ամբողջ հանրությունը իր կազմակերպված հայտը ներկայացնի: Ինքը հանրությունը պետք է դառնա գործոն, ինչպես 1988 թվականին էր»:

Հայերի զգալի մասը ապրում է ՀՀ-ից դուրս և, ըստ բանախոսի, այդ մասն է, որ անկախ է: Բոլոր քաղաքացիները պետք է ներգրավված լինեն քաղաքական գործընթացների մեջ:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենք գնալու են արմատական փոփոխությունների. «Մենք չունենք ազգային իշխանություններ, գործող իշխանությունները բացարձակ կապ չունեն այս ազգի շահերի հետ, հետևաբար իրենցից չենք ակնկալում որևէ բան, որ ստիպենք ուշադրություն դարձնել մեր բարձրացրած խնդիրներին: Մեր գործունեությունը պետք է ընթանա այս կերպ. պետք է տապալել գործող իշխանությունը, հիմնահատակ քանդենք: Իսկ թե ինչպես, ապա ասեմ, որ այն պետք է տեղի ունենա հանրային լսարանի առաջ, ուղիղ եթերներով, թաքուն գործունեություն չենք ծավալելու»,-ասաց նա

Տիկին Փոստանջյանի խոսքով՝ իրենց նպատակն է ստեղծել արժանի ընտրանի, որը կձևավորի ժամանակավոր կառավարության գործունեության ընդունումը, ինչից հետո կձևավորեն օրինական իշխանություններ:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության՝ երևանյան փողոցների անվանափոխության ծրագրին, Զարուհի Փոստանջյանն ասաց.« Եթե դու ինչ-որ նախաձեռնությամբ ես գալիս, մի քանի փողոցների անուններ փոխելու, ապա նախ պետք որոշես՝ ինչով ես փոխում: Ես դեմ եմ, որ Երևանում լինի Լենինգրադյան փողոց, որովհետև Լենինը մեր ազգի համար չարիք է եղել: Այսօր էլ մենք այդ չարիքի հետևանքները զգում ենք: Սակայն եթե այն Ազգալդյանի անվամբ ենք փոխում, ապա ես չեմ կարծում, որ նրա անվամբ փողոցը պետք է լինի ծայրամասում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: