Հայերեն   English   Русский  

Դադարեցրեք խորովածով բացօթյա խնջույքները, արևոտ բացատում մի թողեք շշեր. սկսվել է խաշի սեզոնը. ԱԻՆ-ի խորհուրդները


  
դիտումներ: 1436

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային եւ հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հայաստանի ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«Առանձնահատուկ հրավիրում ենք բնակիչների եւ համայնքապետերի ուշադրությունը, որոնց համայնքների սահմաններում կան անտառապատ տարածքներ: Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`

- վառել խարույկներ.

- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.

- որսի համար օգտագործել դյուրավառ եւ մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.

- ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.

- շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.

- ծխել եւ օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.

- կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).

- արեւով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.

- թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) եւ այլն:

Կարեւոր է իմանալ նաեւ անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես, եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձեւով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը կարելի է հեռանալ` միայն համոզվելով, որ կրակը նորից չի բորբոքվի:

Հրդեհաշիջման եղանակներին կարող եք ծանոթանալ այստեղ»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: