Հայերեն   English   Русский  

Արարատի մարզում 17-ամյա աղջկանից 10 օր է ծնողները նորություն չունեն


  
դիտումներ: 1284

Արդեն 10 օր է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Աննա Հայրապետյանից հարազատները նորություն չունեն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, օգոստոսի 31-ի երեկոյան աղջիկը տանից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը՝ զանգահարել են, սակայն անհասանելի է եղել:

«Հաջորդ օրը առավոտյան նա զանգել է մայրիկին, ասել այնպիսի բաներ, որը, ըստ ծնողի՝ իրեն ստիպել են: Մասնավորապես, ասել է, որ իրեն թողնեն իր կյանքով ապրի, չի ուզում տուն գա, որ միայն իր դիակը տուն կբերեն և այլն:

Մայրը ասաց, որ դա իր խոսքերը չէր, ու, ըստ իրեն՝ նրան ինչ-որ մեկը ստիպել է, որ նա այդպես արտահայտվի: Այնուհետև այս օրերի ընթացքում Աննան բոլոր զանգերը անջատել է, ու մի քանի անգամ մայրիկին գրել, որ նրան շատ է սիրում, սակայն տուն չի գա:

Ծնողները խնդրում են՝ նկարում պատկերված աղջկանից տեղեկություն ունեցողներին դիմել ոստիկանություն»,-գրում է կայքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: