Հայերեն   English   Русский  

Գերմանիայի արտգործնախարարը՝ հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին


  
դիտումներ: 2679

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը RT-ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու նպատակով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը նպաստելու ԳԴՀ-ի ցանկության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք խաղաղ երկիր ենք, մենք ցանկանում ենք օգնել աշխարհին, որպեսզի աշխարհի այլ մասերում ևս խաղաղություն տիրի, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ավելի լավը լինեն, անկախ նրանից, թե որքան դժվար է այսօր դա թվում: Մենք ցանկանում ենք Մինսկի գործընթացի օգնությամբ խաղաղություն հաստատել, որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն», - ասել է Զիգմար Գաբրիելը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Գերմանիան միասին պետք է հոգան այն մասին, որ երկրները տնտեսական տեսանկյունից ավելի լավը դառնան:

«Որպես գերմանացիներ, մենք գիտենք, որ մեզ հարկավոր են ռուսները, իսկ ռուսներին՝ մենք, որպեսզի միասին հոգանք, որ տնտեսապես ավելի լավը դառնանք, որպեսզի աշխարհում խաղաղություն տիրի և հակամարտությունները զսպվեն: Մենք հարևաններ ենք `Եվրոպա և Ռուսաստան: Իսկ հարևանները մնում են միմյանց հետ», - հավելել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Ավելի վաղ Գաբրիելը մեկնաբանել էր Դոնբասում ՄԱԿ-ի առաքելության ստեղծման նախաձեռնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: