Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 1104

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է տարածաշրջանում կայունության և «իրանական սպառնալիքի հակազդման» համար այդ երկրների միասնության կարևորության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահը նաև ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է հետևեն Էր Ռիադում կայացած գագաթնաժողովի ընթացքում ընդունված պարտավորվածություններին, որպեսզի հաղթանակ գրանցեն ահաբեկչության դեմ և դադարեցնեն ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը, ինչպես նաև հաղթահարեն ծայարհեղական գաղափարախոսությունը», - նշվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Կատարի առաջնորդը հանդես էր եկել Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: