Հայերեն   English   Русский  

​Արքայազն Ուիլյամը մեկնաբանել է կնոջ հղիությունը


  
դիտումներ: 1680

Քեմբրիջի դքսուհու ամուսինը մեկնաբանել է իրենց ընտանիքում շուտով սպասվող համալրման մասին տարածված տեղեկությունը

Oրեր առաջ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը պաշտոնապես հայտարարել էին, որ իրենց երրորդ երեխային են սպասում: Գրում է Starslife.ru-ն:

Նախօրեին Քեմբրիջի դուքսը այդ տեղեկության տարածումից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը և պատմել կնոջ վիճակի մասին:

Հիշեցնենք, որ ինչպես և նախորդ երկու հղիությունների դեպքում Քեյթը տոքսիկոզ հղիություն է տանում, ինչի պատճառով Քենսինգթոնյան պալատը ստիպված է եղել չեղարկել Քեյթի մասնակցությամբ ավելի վաղ պլանավորված մի շարք միջոցառումներ:

«Դա հիասքանչ տեղեկություն է, սակայն մեզ հարկավոր է ժամանակ տալ Քեթրինին, որպեսզի հաղթահարի այդ ոչ դյուրին ժամանակահատվածը, նախքան մենք կսկսենք տոնել: Նա նորմալ վիճակում է գտնվում, թեև տոքսիկոզը տանջում է նրան», - պատմել է Ուիլյամը:

Հիշեցնենք, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մեկ դուստր և որդի ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: