Հայերեն   English   Русский  

Փաստաբանների պալատում ՓՊ նախագահի ընտրություններ են ընթանում


  
դիտումներ: 2027

Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին այս պահի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 1852 փաստաբաններից, նախնական տվյալներով, մասնակցել է 400 փաստաբան:

Ընտրությունը, սակայն, մեծ չէ՝ առաջադրված է միայն գործող նախագահ Արա Զոհրաբյանի թեկնածությունը: ՓՊ նախագահի այսօրվա ընտրությունները բոյկոտում են Արա Զոհրաբյանին քննադատող մի խումբ փաստաբաններ: Նրանք պնդում են, որ տեղի ունեցողը «ձևական գործընթաց է»:

Բողոքելով դատարաններում իրականացվող խուզարկություններից, ինչպես նաև Փաստաբանների պալատից, սեպտեմբերի 13-ին ավելի քան 180 փաստաբաններ պատրաստվում են մեկօրյա գործադուլ անել:Քվեարկությունը կավարտվի այսօր ժամը 18:00-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: