Հայերեն   English   Русский  

​Vanity Fair ամսագիրը կազմել է ամենաոճային հայտնիների վարկանիշը


  
դիտումներ: 2281

Ամերիկյան Vanity Fair ամսագիրը կազմել է ամենաոճային համաշխարհային աստղերի վարկանիշը: Սենսացիա է դարձել այն հանգամանքը, որ դրանում չի հայտնվել Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ` Միշել Օբամայի: Գրում է Spletnik.ru-ն:

Այդ պատվավոր վարկանիշում հայտնված այլ քաղաքական գործիչներից են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ` Բրիջիթ Մակրոնի հետ, Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը և կինը` թագուհի Մաքսիման:

Ամենաոճային հայտնիների վարկանիշում հայտնվել են նաև Ռիհանան, Քեյթ Բլանշեթը, Շառլոտա Գենսբուրը, Լեբրոն Ջեյմսը, Հարի Սթայլզը, Դաշա Ժուկովան և այլն:

Հատկանշական է, որ շատերը վարկանիշի պատճառով տարակուսանքի մեջ են հայտնվել, քանի որ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփի յուրաքաչյուր նոր կերպար միանշանակորեն արժանանում է նորաձևության քննադատների բաձր գնահատականներին և համացանցի միլիոնավոր օգտատերերի հիացական մեկնաբանությունների:

Իսկ այն զգեստները, որոնք տարբեր միջոցառումների շրջանակներում կրում է ԱՄՆ-ի առաջին տիկինը անմիջապես վաճառքի ռեկորդներ են սահմանում: Մելանիա Թրամփը քննադատության ընդամենը մեկ անգամ է արժանացել, երբ «Հարվի» փոթորկից տուժած Տեխաս նահանգ բարձրակրունկ կոշիկներով էր մեկնել:

Իսկ Ֆրանսիայի 63-ամյա առաջին տիկինն ի տարբերություն Մելանիայի շատ հաճախ է քննադատության արժանանում զգեստի կամ կիսաշրջազգեստի չափազանց կարճ լինելու պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: