Հայերեն   English   Русский  

​Երկար ժամանակ չէի կարողանուոմ հավատալ, որ հայր եմ դառնալու. Ջորջ Քլունի


  
դիտումներ: 2725

Դերասանը պատմել է, թե ում են ավելի նման իր երկվորյակ երեխաները` Էլլան և Ալեքսանդրը և բացատրել նրանց անունների ընտրությունը

Ինչպես հայտնի է, հունիսին Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակ երեխաների ծնողներ են դարձել: Իսկ արդեն օրեր առաջ երեխաների ծնունդից հետո առաջին անգամ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ներկայացել են հանրությանը: Գրում է Popcornnews.ru-ն:

Կինոփառատոնի շրջանակներում կայացել էր «Սուբուրբիկոն» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը հենց Քլունին է, նորաթուխ հայրիկը պատմել է երեխաների հետ կյանքի առաջին ամիսների մասին:

«Ալեքսանդրը պարզապես ավազակ է: Դուք պետք է միայն տեսնեք նրան, նա արդեն այնքան մեծ է, քանի որ անընդհատ ուտում է: Իսկ Էլլան մայրիկին է նման: Նա այնքան էլեգանտ է և ժառանգել է Ամալի աչքերը: Լավ է, որ նա նման է Ամալին », - պատմել է հոլիվուդյան դերասանը:

Ջորջը նաև խոստովանել է, որ իրենց երեխաների համար հնարավորինս հասարակ անուններ են ընտրել:

«Մենք գիտակցում էինք, որ հենց սկզբից նրանք բոլորի ուշադրության կենտրոնում են հայտնվելու, այդիսկ պատճառով որևէ արտասովոր անուն չենք ընտրել: Այնպես որ, Ալեքսանդն Ալեքսանդր Մակեդոնացին չէ, իսկ Էլլան` Էլլա Ֆիջերալդը»: «Ես բավական երկար ժամանկ չէի կարողանում զգալ, որ շուտով հայր եմ դառնալու: Ինձ թվում է, ես սկսեցի դա գիտակցել միայն այն ժամանակ, երբ նրանք ծնվեցին: Ամեն ինչ անիրական էր թվում, քանի դեռ նրանք լույս աշխարհ չեկան: Մենք երկուսով էինք, իսկ այնուհետև չորսը դարձանք: Ամեն ինչ այդքան արագ փոխվեց», - հավելել է Քլունին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: