Հայերեն   English   Русский  

​Անջելիանա Ջոլին խոստովանել է աշխատանքի վերադառնալու պատճառի մասին


  
դիտումներ: 2907

Տարիների դադարից հետո առաջին ֆիլմը, որում կնկարհանվի դերասանուհին կլինի «Մալիֆիսենթը» ֆիլմի շարունակությունը: Երկու տարի առաջ դերասանուհի Անջելիան Ջոլին հայտարարեց դերասանուհու կարիերայի ավարտի մասին և գլխավորապես ռեժիսորի դերում հանդես գալու ցանկության մասին: Գրում է Elle.ru-ն:

2015թ. նրա մասնակցությամբ վարձույթում հայտնված վերջին ֆիլմը «Լազուրային ափն» էր, որում Ջոլին ոչ միայն մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն, այլ նաև ռեժիսորի դերում էր հանդես եկել:

Իսկ ահա այժմ արդեն Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից հետո Ջոլին հայտարարել է, դերասանուհու աշխատանքին վերադառնալու մասին: Իսկ իր վերջին հարցազրույցի շրջանակներում նա պատմել է նման որոշում կայացնելու պատճառների մասին. «Այժմ ես ընտանիքի կերակրողն եմ, այնպես որ ժամանակն է եկել: Այժմ մենք աշխատում ենք « «Մալիֆիսենթը 2» ֆիլմի սցենարի վրա, և դա իսկապես ուժեղ շարունակություն կլինի: Իմ ընտանեկան իրավիճակի և երեխաների խնամքի պատճառով ես դադար էր վերցրել գրեթե մեկ տարով, սակայն այժմ արդեն անհամբերությամբ սպասում եմ աշխատանքին վերադառնալուն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: