Հայերեն   English   Русский  

​Միրանդա Քերը պատմել է Էվան Շպիգելի հետ ամուսնության մասին


  
դիտումներ: 3429

Թեև այժմ շատ սուպերմոդելներ և համաշխարհային աստղեր ակտիվորեն մասնակցություն են ցուցաբերում Նյու Յորքի բարձր նորաձևության շաբաթին, սակայն նրանց շարքերում չի կարելի տեսնել Միրանդա Քերին, որը որոշել է ներկա չգտնվել աշխարհահռչակ նորաձևության տների կազմակերպած ցուցադրություններին: Գրում է Spletrnik.ru-ն:

34-ամյա մոդելը պատմել է, թե ինչու է որոշել ժամանակավորապես հեռանալ մոդելային կարիերայից և կենտրոնանալ սեփական բիզնեսի վրա, որի կայացման գործում իրեն աջակցում է սիրելի ամուսինը` միլիարդատեր Էվան Շպիգելը:

Միրանդան լրագրողներին պատմել է, թե ինչ է նշանակում ապրել տեսախցիկներից հեռու:

«Էվանը ինձ ոգեշնչում է: Ինչու էներգիան աշխատանքի վրա ծախսել օտար ընկերություններում, եթե կարելի է սեփականի վրա կենտրոնանալ: Պետք է ռիսկի դիմել: Եթե դուք հավատում եք ձեր աշխատանքին, ապա դրա մեջ ներդրեք այն ամենը, ինչ ունեք», - խորհուրդ է տվել մոդելը:

«Ես 20 տարի շարունակ մոդել եմ աշխատել և դա այլևս առաջնահերթություն չէ: Այժմ, երբ ինձ որպես մոդել համագործակցություն են առաջարկում, ես առաջին հերթին մտածում եմ այն մասին, թե արդյոք դա հետաքրքրություն ներկայացնում է իմ ընտանքի համար», - հայտարարել է Քերը:

Այժմ մոդելի կյանքը կենտրոնացած է որդու` Ֆլինի, գրասենյակում աշխատանքի և ընտանեկան գործերի վրա:

«Իմ տատիկն ինձ սովորեցրել է, որ տղամարդիկ աչքերով են սիրում: Այդիսկ պատճառով, երբ Էվանը տուն է վերադառնում աշխատանքից, ես պարտադիր ինչ-որ գեղեցիկ զգեստ եմ հագնում և մոմեր վառում: Մենք հասցնում ենք անգամ ընթրել միասին», - անկեղծացել է Քերը:

Մոդելը նաև խոստովանել է, որ տանը և գրասենյակում իր վարքագիծը խիստ տարբերվում է. «Աշխատանքի վայրում ես կարող եմ ղեկավարել և որոշումներ կայացնել: Իսկ երբ տանն եմ ես ավելի կանացի եմ դառնում և հնարավորություն տալիս Էվանին տղամարդ լինել», - անկեղծացել է մոդելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: