Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում Սահակաշվիլու դեմ քրեական գործ է հարուցվել


  
դիտումներ: 1313

Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ: Այս մասին հաղոդրագրություն տարածել է գերատեսչության թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:

Գործը հարուցվել է 332-րդ հոդվածով («Ուկրաինայի պետական սահմանի վրա մարդկանց անօրինական անցկացում»):

Ավելի վաղ Ուկրաինայի ոստիկանությունը հայտարարել է «Շեգինի» անցակետում սահմանապահների շրջափակումը ճեղքելու արդյունքում 11 վիրավորների մասին:

Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սահակաշվիլին կողմնակիցներով շրջապատված մուտք էր գործել Ուկրաինայի տարածք` Շեգինի հսկիչ անցակետում ճեղքելով սահմանապահների շղթան:

Սահակաշվիլիի կողմնակիցները բախումներ էին սկսել Ուկրաինայի սահմանապահների հետ, որոնք լեհ-ուկրաինական սահմանի վրա շղթա էին կազմել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: