Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն` ԿԺԴՀ-ի սադրանքների մասին


  
դիտումներ: 250

Հյուսիսային Կորեան կվճարի հրթիռային և միջուկային փորձարկումների համար` անկայունությամբ և տնտեսական խնդիրներով: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն` ԿԺԴՀ-ի սադրանքների մասին Կան Գյոն Խվան: Գրում է Russian.rt.com-ը:

«Հյուսիսային Կորեան անխոհեմ ճանապարհ է բռնել: Գինը, որ նա կվճարի շարունակական սադրանքների համար, անտեսելով խաղաղասիրական միջազգային հանրության կամքը, անկայունությունն ու տնտեսական խնդիրները կլինեն», - ТАСС «րատվական գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի արտգործնախարարի խոսքերը:

Միևնույն ժամանակ, Կան Գյոն Խվան հայտարարել է, որ Սեուլը շարունակում է հավատարիմ մնալ Կորեական թերակղզում ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:

ԿԺԴՀ-ի արտգործնախարարությունում պատրաստակամություն են հայտնել Միացյալ Նահանգների դեմ կոշտ պատասխան միջոցներ կիրառել այն դեպքում, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունի Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների նոր բանաձև:

Ճապոնիան աջակցություն է հայտնել ԿԺԴՀ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևում կոշտ միջոցների ներգրավման նախաձեռնությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: