Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Իսրայել


  
դիտումներ: 230

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել: Այս մասին հաղորդում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Նախարարության հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Իսրայելի պաշտապանության նախարար, պարոն Ավիգդոր Լիբերմանի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ- գնդապետ Զաքիր Հասանովը այցով մեկնել է Թել Ավիվ»:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Զաքիր Հասանովի հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, այց այդ երկրի Զինված ուժերի Հրամանատարության և ղեկավարման կենտրոն, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացված ձեռնարկություններ և մասնակցություն մի շարք այլ միջոցառումներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: