Հայերեն   English   Русский  

Մեր գիտական արդյունքները առաջ են անցել տնտեսության հնարավորություններից


  
դիտումներ: 15727

Որն է պատճառը, որ Կառավարությունը, հստակ գիտակցելով, որ գիտության ֆինանսավորման ծավալը մեծացնելով, ավելի շատ է շահելու, չի ձեռնարկում ավելի ակտիվ քայլեր:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը պատճառաբանեց, որ Հայաստանի ստեղծած գիտական արդյունքները մի փոքր առաջ են գնացել տնտեսության հնարավորություններից:

«Իրոք, մենք ունենք լուրջ մշակումներ, որոնք պատրաստ են առևտրայնացման, ուղղակի մեր տնտեսությունը դեռ պատրաստ չէ դրան: Ցավով եմ ասում, բայց այսպես է իրավիճակը»,-ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ 1960-ականներին Իսրայել պետությունն էլ է հայտնվել նույն իրավիճակում, երբ տնտեսությունը հետ է մնացել գիտությունից և Իսրայելը սկսել է տեխնոլոգիաների տրանսֆերով զբաղվել, ինչի արդյունքում տարեկան մոտ 5 միլիարդ գումար է ստանում տեխնոլոգիաների վաճառքից:

Հայաստանը ևս սկսել է նման գործընթաց և արդյունքները շուտով տեսանելի կլինեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: