Հայերեն   English   Русский  

Փհենյանը հայտարարել է նոր պատժամիջոցների դեպքում ԱՄՆ-ի դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 337

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի գերատեսչությունում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները պատրաստ են Փհենյանի դեմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պատժամիջոցների նոր բանաձևի ընդունման դեպքում Միացյալ Նահանգների դեմ կոշտ պատասխան քայլեր ձեռնարկել: Գրում է Russian.rt.com-ը:

«Միջոցները, որոնք պատրաստ են կիրառել Հյուսիսային Կորեայի իշխանությունները, ավելի ուժեղ վնաս և տառապանքներ կպատճառեն Միացյալ Նահանգներին, քան նրանք երբևէ ապրել են իրենց ամբողջ պատմության ընթացքում», - Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը մեջբերում է ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Բացի այդ, գերատեսչությունն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է «ցանկացած և ամենաուժեղ միջոցները» կիրառել:

Օգոստոսին ԿԺԴՀ-ն խոստացել էր բանակի կիրառմամբ քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության էր արժանացրել երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու բանաձևը:

Հաղորդվել է նաև, որ սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկության կներկայացնի ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների սահմանման բանաձևի նախագիծ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: